Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հանրապետության հրապարակում ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը

Հանրապետության հրապարակում ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» 
շարժման հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրանցից մայիսի 5-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հասել է Երևան և հանրահավաք է իրականացնում Հանրապետության հրապարակում:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանը հանրահավաքը սկսեց ներկաների հետ Հայաստանի Հանրապետության օրհներգը երգելով: Այնուհետև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ միասին բոլորն աղոթեցին:

 «Մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ ու ոչ ոք՝ երկնքում և ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ և ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց հոգին՝ փառավոր հոգին, ընկճել»,–ասաց Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն ու գնահատանք հայտնելով շատերին՝ անհատներին, շարժումներին, կուսակցություններին:

Ըստ նրա՝ շարժումն առաջին հաղթանակն է գրանցել՝ սահմանազատման գործընթացի շրջանակում տեղադրվող սահմանային սյուների հետ կապված: «Առանց որևէ խոչընդոտի ուզում էին սահմանագծման, այսպես կոչված, քարերը դնել: Երեկ լուր ստացանք, որ սահմանագծման այդ վերջին 3 քարերը չեն դրվել: Կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը՝  շնորհիվ այս ժողովրդի պայքարի: Եվ այդպես լինելու է բոլոր հանգրվաններում»,–ասաց Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանը:

Նա վստահեցրեց, որ եկել են լայն հասարակական հաշտության մտքով: «Երկու հոգի միմյանց չեն վստահում մեր երկրում, ընտանիքներում, փողոցներում, ամենուր է պառակտումը: Թշնամությունը՝ ստի հետ, քանդել է մեր տունը, ատելությունը դարձել է ընդհանրական մշակույթ»,–ասաց նա՝ հավելելով, որ ունեն հաշտության օրակարգ, որը պետք է իրականություն դարձնեն:

 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև հայտարարեց, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ շեշտելով, որ պատրաստ է այդ հարցով հանդիպել վարչապետի հետ։

Հանրահավաքին ելույթ ունեցան նաև Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ելույթները շարունակվում են:

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 5-ից Տավուշի մարզից քայլերթ էր սկսել դեպի Երևան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am