Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ․ ԱԱԾ

Սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ 
չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 5-ից Տավուշի մարզից քայլերթ է սկսել դեպի Երևան։ Շարժումը Երևան կհասնի մայիսի 9-ին՝ իր աջակիցներին հրավիրելով հանրահավաքի Հանրապետության հրապարակում։ Հանրահավաքը կմեկնարկի ժամը 16։00-ին։

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորելով չխախտել հասարակական կարգը և մնալ օրինականության սահմաններում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am