Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին 
նվիրված միջոցառումներ

ԳԱՎԱՌ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաղթանակի և խաղաղության տոնի տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի և Գավառ համայնքի ղեկավարի  տեղակալները, մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի աշխատակիցները, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները, դպրոցականները,  ծաղիկներ խոնարհեցին Գավառի Հայրենականի մեծ պատերազմի զոհերի հուշարձանին։  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  ծաղկեդրման արարողությանը մասնակցեց նաև Հայրենական մեծ պատերազմի  և աշխատանքի վետերան, Սարուխան գյուղի   բնակիչ, 102-ամյա Մեխակ Ավետիսյանը, ով շնորհավորանքի խոսքով ու կոչով դիմեց միջոցառման մասնակիցներին․ «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակների տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղ ու երջանիկ կյանք, ամենայն բարիք։ Խոնարհելով իմ մարտական ընկերների հուշարձանին այս ծաղիկները՝ միաժամանակ խոնարհվում եմ նրանց սուրբ հիշատակի առջև, ովքեր այդպես էլ չդարձան տուն, չամփոփվեցին հայրենի հողում։ Խոնարհվում եմ նաև նրանց հիշատակի առջև, ովքեր տուն դարձան այդ ահեղ կռիվներից ու իրենց անդուլ աշխատանքով ծաղկեցրին մեր հայրենիքը։ Բոլորիդ կոչ եմ անում՝ սիրել, փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը՝ միշտ վառ պահելով այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր ապրելու իրավունքի համար՝ ընկնելով Հայրենական մեծ պատերազմի ռազմադաշտերում ու արցախյան գոյամարտում»,-ներկաներին դիմեց Մեխակ Ավետիսյանը։  

Այնուհետ  Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանի ձեռամբ  կատարվեց  օրհնության կարգ և խաղաղության մաղթանք։  

Տոնական  միջոցառումներ տեղի ունեցան  նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերում։

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել  Գեղարքունիքի  մարզպետ Կարեն Սարգսյանը։  

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am