Լուիս Ալմագրոն համոզված է՝ պատերազմը կվերջանա, եթե Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան

Armenpress 12:03, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն համոզված է՝ եթե Ադրբեջանը դադարի հարձակումն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կվերջանա: Նա այս մասին գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Արցախի հանդեպ ագրեսիան պետք է հենց հիմա դադարեցվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելացրել է նա:

Ալմագրոն վերահրապարկել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումն այն մասին, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մոր և մանկան առողջության կենտրոնը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am