Լրատվամիջոցները հայտնում են Սամվել Բաբայանին բերման ենթարկելու մասին

Armenpress 18:14, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցները տարաբնույթ տեղեկություններ են հայտնում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերաբերյալ: ԶԼՄ-ների մի մասը հաղորդում է նրա ձերբակալության, մի մասը՝ բերման ենթարկվելու մասին: Առայժմ հստակ չէ, թե ինչ գործով է անցնում Սամվել Բաբայանը:

«Արմենպրես»-ը փորձում է ստանալ տեղեկության պաշտոնական հաստատում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am