Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ. Վարչապետն ամփոփեց տնտեսական ցուցանիշները

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ. Վարչապետն ամփոփեց 
տնտեսական ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ տարեկան տնտեսական արդյունքներին և ընդգծեց, որ տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ: «Երեկ վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբերի և 11 ամիսների տնտեսական ցուցանիշները: Պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է: Նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1 տոկոս: Շատ կարևոր է, որ նոյեմբերի ցուցանիշներով արտահանման աճ ունենք 25,7 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,6 տոկոսով, շինարարությունը՝ 4,8 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը՝ ավելացնելով, որ այս տարվա 11 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս:

«Սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են: Ի վերջո, սրանք արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում»,- նկատեց Վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ 11 ամսում ունենք կոնյակի արտահանման մոտ 27 տոկոս աճ: «Սա շատ կարևոր է, որովհետև ուղիղ  ձևով ապահովում է գյուղատնտեսության զարգացումը: Կարծում ենք՝ այս ուղղությամբ զարգացումները շարունակվելու են առաջիկա տարիներին՝ հատկապես  հաշվի առնելով, որ գինիների արտահանումը 11 ամսում աճել է 55 տոկոսով, իսկ մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով: Սա նոր զարգացում է մեր տնտեսության մեջ: Ունեցել ենք բուսական ծագման արտադրանքի արտահանման աճ 18,5 տոկոսով: Շատ մեծ աճ ունենք հատկապես վարունգի և ելակի արտահանման ուղղությամբ: Շոկոլադի արտադրանքի արտահանման աճը կազմել է շուրջ 15 տոկոս: Կարծում ենք, որ տարին կամփոփենք 7,5 տոկոս տնտեսական աճով, իսկ արտահանման աճը կլինի 10 տոկոս»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am