Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Tesla-ի ավտոմեքենաները շուտով կկարողանան «դիմել հետիոտներին». Իլոն Մասք

Tesla-ի ավտոմեքենաները շուտով կկարողանան «դիմել հետիոտներին». Իլոն Մասք
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հայտնել Է, որ Tesla ընկերության Էլեկտրաքառերում շուտով կհայտնվի գործառույթ, որը թույլ կտա բարձրախոսների միջոցով դիմել հետիոտներին: Այդ մասին գործարարը հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասքը հրապարակել Է տեսանյութ, որում պատկերված Է ճանապարհով դանդաղ ընթացող Tesla ավտոմոբիլ: Դրանից լսվում Է, ըստ երեւույթին, համակարգչի միջոցով մշակված ձայն: Այն ասում Է. «Հենց այնպես մի՛ կանգնիր, ցատկոտի՛ր»: «Դուք երկա՞ր ժամանակ եք սովորել դեմքին այդ արտահայտությունը տալը»,- լսվում Է այնուհետեւ:
Ինչպես պարզաբանել Է Մասքը, Tesla-ի ավտոմեքենաները «շուտով կկարողանան խոսել մարդկանց հետ, եթե դուք ցանկանում ենք»:
Ձեռնարկիչը հայտնել Է, որ գործառույթը թուլ կտա դիմել հետիոտներին, սակայն մանրամասն տեղեկատվություն չի հայտնել այն բանի վերաբերյալ, թե հատկապես ինչպես կաշխատի դա եւ ինչ նպատակների համար Է նախապես մտահղացվել:
Ինչպես նշել Է Engadget ինտերնետ-ռեսուրսը, որը մասնագիտացած Է տեխնիկական նորույթների մասին հրապարակումների բնագավառում, նշված գործառույթը կարող Է վարորդին թույլ տալ դիմել շրջապատողներից որեւիցե մեկին՝ առանց լուսամուտը բացելու անհրաժեշտության: Դա, օրինակ, կարող Է օգտակար լինել անուշադիր հետիոտնին ավտոմեքենայի մոտենալու մասին զգուշացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am