Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Պրեմիեր լիգան կարող է ավարտվել անկախ կորոնավիրուսի պանդեմիայից

Պրեմիեր լիգան կարող է ավարտվել անկախ կորոնավիրուսի պանդեմիայից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերը ցանկություն ունեն ավարտին հասցնել առաջնությունը` անկախ կորոնավիրուսի պանդեմիայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BBC-ն: Լիգայի կազմակերպիչները և ակումբների ներկայացուցիչները տեսահամաժողովի ընթացքում հաստատել են, որ նախնական որևէ ժամկետ չկա և առաջանահերթ է, որ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի: Բայց մրցաշրջանը չի չեղարկվի:  Պրեմիեր լիգայի թիմերն ուզում են մրցաշրջանն ավարտել մինչև հունիսի 30-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ: Ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո:  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:    

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am