Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Լոռի»-ի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել  

«Լոռի»-ի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել

 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող Վանաձորի «Լոռի» թիմի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների եւ անձնակազմի 18 ներկայացուցիչների բոլոր թեստերը բացասական են եղել:

Նախօրեին «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը ևս հանձնել էր ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերըբոլորի պատասխանները նույնպես եղել են բացասական։

Ավելի վաղ  ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածությունըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:  ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստերորոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներինՄինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներինինչպես նաև մարզչականսպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելիքան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստներըմարզչականսպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am