Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ

Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Ռուսաստանին մեղադրել է տարածաշրջանում արբանյակային տեղորոշման GPS համակարգի աշխատանքի խափանման մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ֆիննական հանրային հեռարձակող Yle-ն, արտգործնախարարը նշել է, որ Ֆինլանդիան վաղուց է նկատել՝ ռուսական կողմից գործողությունների հետևանքով GPS ազդանշանների խանգարումներն ավելի հաճախակի են դարձել։

Նրա խոսքով՝ տարեսկզբին Տրանսպորտի և կապի գործակալության կողմից ստացված արբանյակային նավիգացիայի խանգարումների մասին հաղորդումները նկատելիորեն աճել են:

Չհստակեցնելով  ժամանակահատվածը՝ Վալտոնենը պնդել է, որ  ռուս-ուկրաինական ռազմագործողությունների ընթացքում GPS ազդանշանների խլացման շրջանակն ընդլայնվել է, իսկ մի շարք առումներով  նոր ձև ստացել:

Վալտոնենի խոսքով՝ նավիգացիոն համակարգի խափանումները կարող են ազդել ուղեւորների թռիչքների վրա, սակայն քաղաքացիները անհանգստանալու պատճառ չունեն։

Նախարարը վստահեցնում է, որ իրավիճակը իշխանությունների վերահսկողության տակ է, նրանք կհետևեն ու համապատասխանորեն  կարձագանքեն։

Ըստ նրա՝ Ֆինլանդիայում օդային երթևեկությունն ապահով է, իսկ GPS-ին միջամտությունը օդային միջադեպերի չի հանգեցրել։

Ավելի վաղ՝ աղբյուրը հայտնել էր, որ արբանյակային նավիգացիոն համակարգի ազդանշանները խոչընդոտելու դեպքերն արագորեն աճում են Ֆիննական ծոցում և արևելյան սահմանի մոտ:

Լրատվամիջոցի տեղեկատվությամբ՝ անցած տարվա ընթացքում օդաչուները հաղորդել են Ֆինլանդիայի օդային երթեւեկության վրա ազդող GPS ազդանշանի խանգարման հարյուրավոր միջադեպերի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am