Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պատգամավորը կոչ է անում աջակցություն տրամադրել բոլոր ուսանողներին՝ անկախ ՄՈԳ-ից

Պատգամավորը կոչ է անում աջակցություն տրամադրել բոլոր ուսանողներին՝ անկախ 
ՄՈԳ-ից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը կառավարությանը կոչ է անում աջակցության ծրագրի շրջանակում զեղչել բոլոր ուսանողների վարձը՝ անկախ նրանց միջին որակավորման գնահատականի չափից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 22-ի նիստում իր ելույթում:

«Դրված պայմանները խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, որոնք իսկապես դրա կարիքն ունեն: Դրված չափորոշիչներից է բարձր միջին որակավորման գնահատականը (ՄՈԳ): Այդ կարգավորման տակ ընկնում են ուսանողները, որոնք արդեն իսկ անվճար են սովորում են կամ բավականին զեղչեր ունեն: Իսկ այն ուսանողները, որոնք իսկապես զեղչման կարիք ունեն, դրանից չեն կարող օգտվել»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նկատեց, որ մասնավոր բուհերի ուսանողները չեն կարող օգտվել ծրագրից: «Ես կոչ կանեմ կառավարությանը, նաև պատգամավորներին վերանայել այս ծրագրի որոշակի դրույթներ, խտրականություն՝ ՄՈԳ-ի առումով չդնել, եթե աջակցում ենք, աջակցենք բոլորին: Բոլորն էլ այդ աջակցության կարիքն ունեն: Ճնգաժամային իրավիճակում բոլոր ուսանողներն են հայտնվել»,-ասաց նա:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում պետությունը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել ուսանողներինՊետական բուհերի առկա համակարգի բակալավրիատիմագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող եւ նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսովայսինքն` վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։ Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am