Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում

Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 
խախտում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 259 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 225 անձ։ «Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 620, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 209, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 211, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 568 և 1675 այլ իրավախախտումներ։ 115 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 101-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 109-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 7-ը՝ բեռնատարներ, 63-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 97 անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11 732 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 162 տրանսպորտային միջոց։

Նշվում է, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 579 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 2607, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 205, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 387, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 66, արագության գերազանցման՝ 1467 և 3133 այլ իրավախախտումներ։ 436 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1244-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 623-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 43-ը՝ բեռնատարներ, 160-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 59 անձ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am