Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Վարչապետը բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ գործընկերությունը

Վարչապետը բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական 
բանկի հետ գործընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ գործընկերությունը։

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։

«2018 թվականի ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունը աճել է գրեթե 30 տոկոսով, պետական բյուջեի եկամուտները՝ ավելի քան 91 տոկոսով, ստեղծվել է շուրջ 200 հազար աշխատատեղ, որը ընդհանուր աշխատատեղերի թվի մոտ 30 տոկոս աճ է կազմում, միջին ամսական աշխատավարձը 2017 թվականի համեմատ աճել է շուրջ 87 տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է։ Եվ հաշվի առեք, որ այս ընթացքում նաև կորոնավիրուսային համաճարակ ենք վերապրել, 44-օրյա պատերազմ, հումանիտար ճգնաժամ և 100 հազարից ավելի հայերի բռնագաղթ Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քկմ ինքնիշխան տարածքների օկուպացիա, ներքաղաքական և տարածաշրջանային սրացումներ, բայց վերը նշված տնտեսական ցուցանիշների շնորհիվ ենք կարողացել դիմակայել բոլոր նշված մարտահրավերներին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև անհրաժեշտ համարեց արձանագրել, որ վերը նշված տնտեսական ցուցանիշները արձանագրվել հենց 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերած փոփոխությունների և ժողովրդական բարեփոխումների կուրսից կառավարության չշեղվելու շնորհիվ։

«Հեղափոխությունից հետո է, որ Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն ստացան։ Մինչ այդ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության առավել շահութաբեր ճյուղերը փաստացի քվոտավորվում էին ստվերային եղանակով, շատ ապրանքների ներմուծումն ու արտահանումը հնարավոր չէր առանց քաղաքական իշխանության թույլտվության։

2018 թվականից ի վեր այդ երևույթներն արմատախիլ են արվել Հայաստանից, և հիմա մեր երկրում շահույթ կարող են ստանալ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն դրա համար անհրաժեշտ հմտություններ, ունակություններ և ցանկություն։ Հենց այս մարդկանց շնորհիվ է զարգացել տնտեսությունը, աճել պետական բյուջեի եկամուտները և այդ մարդիկ են մեր երկրի զարգացման լոկոմոտիվը»,- ընդգծեց Փաշինյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am