Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ստեղծվում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ

Ստեղծվում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվում են, և ստեղծվում է ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման, «Երևանի մշակույթի պետական քոլեջը» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջը» իրականացնում են գրեթե միևնույն մասնագիտական ուսուցումը, և հարկերով առանձնացված լինելու հանգամանքից ելնելով՝ խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը:

Այդ երկու քոլեջներում ուսուցանվում են, համապատասխանաբար, 6 և 9 մասնագիտություններ, որոնցից «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Էստրադային արվեստ» մասնագիտությունները կրկնվում են և ուսուցանվում երկու ուսումնական հաստատություններում:

Նշվում է, որ կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաև դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքներիկրճատում:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես, վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ (սովորողների թվի փոփոխություն):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am