Կարլսենն անսպասելի պարտություն է կրել իր կազմակերպած մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում անակնկալ պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով մրցում էր Անիշ Գիրիի հետ` 2,5-1,5: Տուրի մյուս պարտիայում Մաքսիմ Վաշիե-Լարգրավը զիջեց Ալիռեզա Ֆիրուջաին` 1,5-2,5:
Անկախ պարտությունից՝ մրցաշարային աղյուսակի առաջտարը Մագնուս Կարլսենն է: Նրան հետևում են Հիկարու Նակամուրան և Ֆաբիանու Կարուանան:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում