Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի տնտեսությունն ակտիվացման միտումներ է դրսևորում․ ցուցանիշներ

Հայաստանի տնտեսությունն ակտիվացման միտումներ է դրսևորում․ ցուցանիշներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել է 9,7 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները։ Ընդ որում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում հուլիսին հունիսի համեմատ աճ են արձանագրել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։

Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են ինչպես արդյունաբերական արտադրանքի (1,4 տոկոսով), շինարարության (10,8 տոկոսով) ծավալները, առևտրի շրջանառությունը (11,7 տոկոսով), մատուցած ծառայությունների ծավալը  (0,9 տոկոսով), այնպես էլ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 2,4 տոկոսով: Մասնավորապես հուլիսին հունիսի համեմատ արտահանման ծավալն ավելացել է 1,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 2,9 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը ևս հուլիսին հունիսի համեմատ աճել է 5,4 տոկոսով, ընդ որում՝ պետական հատվածում՝ 15, մասնավորում՝  1,5 տոկոսով։ Կոմիտեն տեղեկացնում է, որ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշի հաշվարկում (ապրիլից սկսած) ներառվել են նաև այն կազմակերպությունների տվյալները, որոնք COVID-19-ի հետևանքով աշխատողների մի մասին կամ ամբողջությամբ ուղարկել են չվճարվող հարկադիր պարապուրդի: Նրանց աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն չեն վարձատրվել:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նույնպես աճել է՝ 16,2 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսը նվազել՝ 2,1 տոկոսով։

Հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է՝ 5,7 տոկոսով։ Աշխարհի բոլոր պետություններում COVID-19 համավարակով պայմանավորված տնտեսություններն անկում են գրանցում՝ նախորդ տարիների ցուցանիշների համեմատությամբ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am