Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մանասերյանը հույս ունի, որ Հայաստանի տնտեսությունը կկարողանա շահել կորոնատնտեսական ճգնաժամից

Մանասերյանը հույս ունի, որ Հայաստանի տնտեսությունը կկարողանա շահել 
կորոնատնտեսական ճգնաժամից

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հույս ունի, որ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամը աղետ լինելուց բացի, կարող է ՀՀ տնտեսությունն ավելի դինամիկ զարգացնելու շանս հանդիսանալ: Մանասերյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում, ներկայացնելով 2020թ. առաջին կիսամյակում տնտեսության արձանագրած ցուցանիշները:

«Միջազգային Fitch Ratings ռեյտինգային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ ռեյտինգների կանխատեսումը «կայուն»-ից «բացասական» է դարձրել: Այս պայմաններում պահպանել տնտեսական կայունությունը, նույնպես լուրջ ձեռքբերում կլինի: Մենք հույս ունենք, որ համավարակը, որը դիտվում է, որպես «կորոնատնտեսական ճգնաժամ», աղետ լինելուց բացի, կարող է ՀՀ-ի համար լավ շանս հանդիսանալ ավելի դինամիկ զարգացնելու իր տնտեսությունը, եթե մեզ հաջողվի տարանջատել բացասական ազդեցությունները, որ գալիս են համավարակից, ներքին տնտեսական խնդիրներից»,- ասաց Մանասերյանը: 

Տնտեսագետը նշեց, որ չնայած այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշների մեծ մասը բացասական են, Եվրասիական տնտեսական միության առանձին երկրների հետ ապրանքաշրջանառության մեջ Հայաստանը պահպանում է բավական շոշափելի ծավալներ, որը կարելի է Հայաստանի համար ձեռքբերում համարել:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսության տարբեր ոլորտների վրա դրված սահմանափակումների հանվելուց հետո, ծառայության և որոշ այլ ոլորտներում Հայաստանը կունենա որոշակի տնտեսական աշխուժություն:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am