Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ 
գործընկերության օրակարգի մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ին հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման ընթացքին, այնպես դրանից անդին՝ նոր ուղղություններով, փոխգործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել համաձայնեցման փուլում գտնվող հարցերի և առկա հեռանկարների շուրջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը և Հայաստանի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ գործընկերների հետ շարունակական համագործակցության հարցերի։

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ծրագրերի: Հարավային Կովկասում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ ընդգծելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ այդ հարցում ընձեռնվող հնարավորությունները։

Տեղեկացվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am