«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմի հետ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» հետ: Հանդիպումը կկայանա Երևանում:
Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Երևանում ընդունել էր կիպրական «Օմոնիային»: Լրացուցիչ ժամանակում «Օմոնիայի» ֆուտբոլիստները կարողացան իրացնել իրենց հնարավորությունը: 94-րդ րոպեին դիպուկությամբ աչքի ընկավ Տիագոն: Հետագայում «Արարատ-Արմենիան» մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Հումանեսը: «Օմոնիան» հաղթեց նվազագույն հաշվով՝ 1:0:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում