Հայաստան-Էստոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները
11:04, 7 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի մրցավարները կսպասարկեն Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի Հայաստան-Էստոնիա հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Սեպտեմբերի 8-ին՝ Երևանի Վ. Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգյայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը՝ Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը՝ Շոտլանդիայից:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում