Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բունդեսթագի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը

Բունդեսթագի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի ընդդիմադիր Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը հանդես է եկել Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության կասեցման պահանջով:

«Դաշնային կառավարությունը պետք է անհապաղ հետևի Ֆրանսիայի օրինակին և արգելի այս երկրում «Գորշ գայլերի» հովանոցային կազմակերպության՝ Գերմանիայի դեմոկրատական ազգայնական թուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի (ADÜTDF) գործունեությունը »,-նշել է Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը:

Դաղդելենը նշել է, որ քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը: «ADÜTDF»- ը ծայրահեղ աջակողմյան, ծայրահեղ ազգայնական խոշոր կազմակերպություն է, տարբեր գնահատականներով ունի մոտավորապես 7 հազար անդամ:

«Թուրքիայում «Գորշ գայլերը» իշխանության կոալիցիոն գործընկեր՝ աջակողմյան թուրքական կուսակցության՝ «Ազգայնական շարժման» հետ միասին սերտ կապեր ունեն ահաբեկիչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի հետ: Իսլամիստական և ֆաշիստական կազմակերպությունների նկատմամբ պետք է զրոյական հանդուրժողականություն լինի մեր երկրում: Դրա համար պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելացրել է Դաղդելենը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Մուսա Դարմանեն 2020թ. նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ Ֆրանսիայում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվել է:

Պատրաստեց Հերմինե Մինասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am