Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արմեն Ջիգարխանյանը ցնցող, մեծագույն դերասան է. Եվգենի Գերասիմով

Արմեն Ջիգարխանյանը ցնցող, մեծագույն դերասան է. Եվգենի Գերասիմով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ նրա տան մոտ հնարավոր է հուշատախտակ տեղադրվի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը հայտնել է, որ դերասանի պատվին ինչ-որ բան վերանվանելը կախված կլինի ստացվող առաջարկներից:

«Ցավալի է, որ վերջին տարիներին նրան շատ փորձություններ բաժին հասան, սակայն Ջիգարխանյանը ցնցող, մեծագույն դերասան է… Ոչ մի դեր չուներ, որի համար երբևէ կարելի լիներ ամաչել», - ասել է Գերասիմովը։

Վերջինս նշել է, որ իրեն բախտ է վիճակվել աշխատել դերասանի հետ նույն թատրոնում և երբեմն էլ՝ նույն բեմում:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14-ի լուսաբացին` կյանքի 86-րդ տարում:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am