Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն

«Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի չեմպիոնը Երևանի «Ալաշկերտ»-ն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնության չեմպիոնը որոշվեց միայն վերջին տուրում: «Ալաշկերտ»-ը մրցեց նախորդ երկու մրցաշրջանների չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի հետ: «Դեղիններին» հաջողվեց հաղթել նվազագույն հաշվով: «Ալաշկերտ»-ը պահպանեց առաջին հորիզոնականը (46 միավոր) և 4-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:

Վերջին տուրում «Արարատ»-ը 5:2 հաշվով առավելության հասավ «Շիրակ»-ի նկատմամբ: «Նոա»-ն 1:2 հաշվով զիջեց «Վան»-ին, իսկ «Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին: Առաջնության արծաթե մեդալակիր դարձավ «Նոա»-ն, իսկ «Ուրարտու»-ն՝ բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am