Մանուէլ Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում ավարտվեց Ստեփան Ավագյանի անվան շախմատային միջազգային հուշամրցաշարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի էր՝ 2602 միջին վարկանիշով:
Մրցաշարի մասնակիցներն էին գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:
9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը։ Պետրոսյանը Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող է դառնում 2-րդ տարին անընդմեջ։ Նույնքան միավոր վաստակած Շանթ Սարգսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը։ Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը 5-ական միավորով կիսեցին 3-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արամ Հակոբյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում