«տնՏեսակետ»: Ազատ առևտրի էությունը. «Արմենպրես» Փոդքաստ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ- ՓՈԴՔԱՍՏ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է ազատ առևտրի էությունը և պետությունների կողմից հաճախ կիրառվող հովանավորչական միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվում ազատ առևտուրը խոչընդոտող ինչպես սակագնային, այնպես էլ ոչ սակագնային կարգավորումներին: Սակագնային կարգավորումների համատեքստում բանախոսն ընդգծում է մեծ ու փոքր երկրների կողմից կիրառվող ներմուծման մաքսատուրքերի հետևանքների տարբերությունը՝ բացատրելով դրանց ազդեցությունը մեծ երկրի արտադրողների ու կառավարության և նույնիսկ սպառողների համար:
Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:
«Արմենպրես» գործակալության հեղինակային փոդքաստներն արտահայտում են բացառապես հեղինակի կարծիքն ու կարող են չհամընկնել գործակալության տեսակետի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում