Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Թուրքական հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռները պատրաստ կլինեն 2023 թվականին

Թուրքական հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռները պատրաստ կլինեն 
2023 թվականին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայում շարունակվում է հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռների (MMU) ստեղծման նախագծի իրականացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Ստամբուլում ընթացող IDEF 2021 պաշտպանական արդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է թուրքական Türk Havacılık Havacilikve Uzay Sanayii (TUSAŞ)  ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը:

«2023 թվականի մարտի 18-ին HÜRJET ուսումնական ինքնաթիռը և ATAK-2 ուղղաթիռը երկինք կբարձրանան, և տեղի կունենա ազգային ռազմական ինքնաթիռը պահեստից դուրս բերելու արարողություն»,-ասել է Քոթիլը:

Օդանավի շահագործման արարողությունը համընկնելու է  Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի տոնակատարության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am