Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սթիվեն Ջերարդը «Ռեյնջերս»-ի հետ Երևան չի ժամանել

Սթիվեն Ջերարդը «Ռեյնջերս»-ի հետ Երևան չի ժամանել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդական «Ռեյնջերս» ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլի «Ալաշկերտ»-ի դեմ խաղի շրջանակներում Երևան չի ժամանել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է dailyrecord-ը: Նշվում է, որ պատճառը կորոնավիրուսով վարակված լինելն է:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ թիմի հայտացուցակից բացակայում են նաև Ջեյմս Տավերնիեն, Կելվին Բեյսին, Սքոթ Ռայթը, Ռայան Քենթը, Ալան Մաքգրեգորը և Ջոն Մակլաֆլինը:

Թիմի գլխավոր մարզչի պարտականությունները Երևանում կկատարի Սթիվեն Ջերարդի օգնականը՝ Գարի Մաքքալիստերը:

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 4-րդ փուլի «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Առաջին խաղում շոտլանդական թիմն առավելության է հասել 1-0 հաշվով:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am