Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումը
15:26, 13 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի ԶՈւ նորանշանակ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում