Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին` ՉԺՀ կազմավորման 72-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին` ՉԺՀ կազմավորման 72-րդ 
տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր հմուտ առաջնորդությամբ և ապագային միտված տեսլականով Չինաստանը վճռականորեն ամրապնդել է իր տեղն ու դերը միջազգային ասպարեզում և վստահ քայլերով շարժվում է վերընթաց ուղիով։

Գալիք տարին կնշանավորվի հայ-չինական դիվանագիտական հարաբերու­թյունների հաստատման 30-ամյակով։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ գործակցության հետևողական և կայուն զարգացմանը, մասնավորապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության շրջանակներում համագործակցության խթանմանը։

Չնայած համավարակի հարուցած դժվարություններին՝ հավատացած եմ, որ հաստատուն կամք կդրսևորենք համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Լիահույս եմ, որ անցյալի հարուստ փորձի և հնագույն քաղաքակրթական արժեքների վրա խարսխված մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների»,- ասված է ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am