Լուկաս Սելարայանը միացել է ֆուտբոլի ընտրանուն
12:17, 5 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Լուկաս Սելարայանը միացել է ընտրանուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային ընտրանին արդեն իսկ գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում է: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նախապատրաստական փուլը կանցկացնի այդ քաղաքում:
2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականը նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի հավաքականի հետ, այնուհետև հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Ռումինիայի ընտրանուն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում