Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի նորընտիր վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի նորընտիր վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,  ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ անցած տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխգործակցությունը՝ ընդգրկելով տնտեսական և մշակութային կյանքի նորանոր բնագավառներ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները կհամալրվեն նոր ծրագրերով և նախաձեռնություններով:

Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում:

Մեծ նշանակություն տալով Ճապոնիայի հետ սերտ կապերի հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն եմ հայտնում ջանքեր գործադրելու մեր երկրների միջև առկա կապերն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am