Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

«Նախարար Միրզոյանը և դեսպան Կոնյուկն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների, ինչպես նաև՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Առևտրատնտեսական կապերի ակտիվացման համատեքստում քննարկվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am