Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
17:26, 15 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, դրա հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։
ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում