Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի 3-րդ տուրի խաղերը
10:02, 19 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան երրորդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնեն A, B, C, D խմբերի թիմերը:
A խմբում միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ - «ՌԲ Լայպցիգ», «Բրյուգե» - «Մանչեսթեր Սիթի» զույգերը:
B խմբում կխաղան «Աթլետիկո» - «Լիվերպուլ», «Պորտու» - «Միլան» զույգերը:
C խմբում մեկմեկու հետ ուժերը կչափեն «Այաքս» - «Բորուսիա Դորտմունդ» և «Բեշիկթաշ» - «Սպորտինգ» զույգերը:
Եվ D խմբում «Ինտեր»-ը կընդունի «Շերիֆ Տիրասպոլ»-ին, իսկ «Շախտյոր Դոնեցկ»-ը` «Ռեալ Մադրիդ»-ին:
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում