Սամուել Սևյանը` ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալակիր
12:53, 20 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը դարձել է ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ շախմատի առաջնության չեմպիոնին թայ-բրեյքում որոշեցին երեք շախմատիստ` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն: Հաղթող դարձավ Ուեսլի Սոն, երկրորդը Կարուանան է, իսկ Սևյանը եզրափակեց եռյակը: Առաջին տեղի համար Սոն ստացավ 50 հազար ԱՄՆ դոլար, իսկ Կարուանան և Սևյանը` 30-ական հազար դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում