Թուրքիայի ներքին գործերի նախարարը ժամանել է Իրան
![Թուրքիայի ներքին գործերի նախարարը ժամանել է Իրան Թուրքիայի ներքին գործերի նախարարը ժամանել է Իրան](http://armenpress.am/static/news/b/2021/10/1066074.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հոկտեմբերի 20-ին ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը
Իրանցի գործընկերոջ՝ Ահմադ Վահիդի հետ հանդիպմանը կողմերը վերջնական քննարկում են իրականացնելու Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում