Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բռնցքամարտիկ Վահե Բադալյանն ԱԱ-ի 1/8 եզրափակիչում է

Բռնցքամարտիկ Վահե Բադալյանն ԱԱ-ի 1/8 եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Նրանցից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 54 կգ քաշային Վահե Բադալյանը: 1/16-րդ եզրափակիչում նրա մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն էր: Մենամարտի առաջին րոպեի ընթացքում մարզիկները կարծես ուսումնասիրում էին միմյանց, բայց դրանից հետո հայ բռնցքամարտիկը ակտիվացավ ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը: Առաջին ռաունդում Բադալյանը հաղթեց 5:0 հաշվով: Երկրորդ ռաունդի սկզբում հայ մարզիկը մի շարք հարվածներ հասցնելով մրցակցին անհրաժեշտ միավորներ հավաքեց ու սկսեց գործել պաշտպանությունից՝ հոգնեցնելով մրցակցին: 3-րդ ռաունդում արդեն ուժասպառ եղած մրցակցի ֆոնի վրա Բադալյանի առավելությունը գերնկատելի էր: Նա ռինգում անում էր այն ինչ ցանկանում էր ու հաղթեց բացահայտ առավելությամբ:

1/8 եզրափակիչում Վահե Բադալյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի  ներկայացուցիչ Շանժայ Սենդեկամատովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am