Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայ լրագրողները Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարից վերադարձել են արծաթե մեդալներով

Հայ լրագրողները Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարից վերադարձել են արծաթե մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-ին Վրաստանի  մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը՝ եզրափակիչում զիջելով Մոլդովայի հավաքականին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը, որն անցկացվել է 2-րդ անգամ, այս տարի մասնակցել են  լրագրողական թիմեր Հայաստանից, Վրաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից։ Թիմերը բաժանված էին երկու խմբի, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված էին տարբեր խմբերում։

Հայաստանի թիմը Վրաստան էր մեկնել փոքր կազմով, առաջատար խաղացողներից շատերը կորոնավիրուսի կամ վնասվածքի պատճառով չկարողացան մասնակցել մրցաշարին, եւ մեր լրագրողները հանդես եկան առանց փոխարինումների։ Խմբային փուլում մեր հավաքականը 1:1 հաշվով ավարտեց Օդեսայի թիմի դեմ խաղը, ապա 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանին։ Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 3:2 հաշվով հրաշքով կարողացավ հաղթել խմբի առաջատար Վրաստանի թիմին՝ հաղթանակը պոկելով խաղի վերջին վայրկյաններին։

Կիսաեզրափակիչում հայ լրագրողները մրցեցին մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Կիեւի թիմի հետ՝ համառ պայքարում պոկելով հաղթանակը՝ 4:3։ Իսկ ահա եզրափակիչում մեր տղաներին հաջողվեց մոլդովացիներին դիմադրել միայն առաջին խաղակեսում, երկրորդում զգացնել տվեց առանց փոխարինումների խաղը, ֆուտբոլիստների հոգնածությունը եւ մոլդովացիների ավելի կազմի երիտասարդ լինելը, հենց նրանք էլ հերթական անգամ նվաճեցին հաղթողի կոչումը։ 

Հայաստանի հավաքականի դարպասապահ Վահե Խաչատրյանը արժանացավ մրցաշարի լավագույն դարպասապահի տիտղոսին։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան էր։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը Toto Gaming բուքմեյքերական ընկերությունն էր։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am