Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ջուբայում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, որից երկուսը՝ ռուսաստանցի

Ջուբայում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, որից երկուսը՝ ռուսաստանցի

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ մարդ, որից երկուսը՝ ռուսաստանցի, զոհվել են Հարավային Սուդանի մայրաքաղաքում բեռնատար ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է AP գործակալությունը:

«Հինգ մարդ, ներառյալ օդաչուն եւ անձնակազմի անդամները, զոհվել են»,-գործակալությանն ասել Է օդանավակայանի տնօրեն Կուր Կուոլը:

Բացի ռուսաստանցիներից, աղետի զոհ են դարձել նաեւ Հարավային Սուդանի երեք քաղաքացիներ:

Ավելի վաղ ինքնաթիռի կործանման մասին հաղորդել Է Radio Tamazuj տեղական ռադիոկայանը:

Ինչպես նշում Է գործակալությունը, Ան-26 ինքնաթիռը, որը պատկանում Է Optimum Aviation-ին, կործանվել Է Հարավային Կորեայի Ջուբա մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում իրականացրած մեկնաթռիչքից անմիջապես հետո: Նա ուղեւորվում Էր երկրի հյուսիսի Վերին Նեղոս նահանգի Մաբանի շրջան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am