Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵԱԶԲ-ն 1.2 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի իր անդամ պետություններին

ԵԱԶԲ-ն 1.2 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի իր անդամ 
պետություններին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այս տարի ծրագրում է 1,2 մլրդ դոլար ներդնել իր անդամ պետությունների տնտեսություններում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, այս մասին հաղորդել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:

ԵԱԶԲ-ն, որի բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանին եւ Ղազախստանին, ինչպես նաեւ ներկայացված է Բելառուսում, Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում, նախագծային ֆինանսավորում է իրականացնում ենթակառուցվածքային եւ արդյունաբերական նախագծերում, ինչպես նաեւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:

Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել է, որ 2022-2026 թվականների Բանկի ռազմավարությունը նախատեսում է առնվազն 500 մլն դոլարի ընդհանուր ներդրում Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տնտեսական նախագծերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am