Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բրիտանիան առաջին երկիրն Է, որը հավանություն Է տվել մոլնուպիրավիրի կիրառմանը COVID-19-ի դեմ

Բրիտանիան առաջին երկիրն Է, որը հավանություն Է տվել մոլնուպիրավիրի կիրառմանը 
COVID-19-ի դեմ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան դարձել Է աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն Է տվել մոլնուպիրավիրի՝ կորոնավիրուսի դեմ Միացյալ Նահանգների Merck ընկերության արտադրության պատրաստուկին: Այդ մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը նոյեմբերի 4-ին տարածել Է Մեծ Բրիտանիայի Դեղորայքային միջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքի հսկողության գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»

Ինչպես նշում Է Մեծ Բրիտանիայի բժշկական կարգավորիչը, պատրաստուկն «անվտանգ Է եւ արդյունավետ COVID-19-ի թեթեւ եւ չափավոր ընթացքով մարդկանց հսպիտալացման եւ մահվան վտանգի նվազեցման հարցում, որոնք լուրջ հիվանդության զարգացման ռիսկ ունեն:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն այսօրվա օրը համարել Է «պատմական երկրի համար»: «Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն տվեց հակավիրուսային պատրաստուկին, որը կարող Է օգտագործվել տանը COVID-19-ի դեմ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am