Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ը գոհ Է ռազմավարական կայունության շուրջ ՌԴ-ի հետ երկխոսության ընթացքից. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը գոհ Է ռազմավարական կայունության շուրջ ՌԴ-ի հետ երկխոսության ընթացքից. Պետդեպարտամենտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը գոհ Է այն բանից, թե ինչպես Է անցնում ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը եւ հույս ունի, որ կկարողանա ապագայում նման գործընթաց սկսել Չինաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն ենք անցկացնում: Այն կառուցողական Է եւ օգտակար»,-ասել Է նա՝ հանդես գալով նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ճեպազրույցում:

Փրայսը նաեւ հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա նման երկխոսություն սկսել Չինաստանի հետ:

Ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկխոսության պայմանավորվածությունը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի միջեւ ձեռք Է բերվել ժնեւյան հանդիպման ժամանակ, որը տեղի Է ունեցել հուլիսի 16-ին: Այդ ժամանակից ի վեր անցկացվել Է ռազմավարական կայունության եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ խորհրդակցությունների երկու փուլ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am