Գերմանիայում քովիդի տարածման հիմնական ցուցանիշը գերազանցել Է 200 դեպքը 100 հազար բնակչի հաշվով
09:30, 8 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր առաջն անգամ գերազանցել Է 200 դեպքը 100 հազար մարդու հաշվով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը):
Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 8-ին այդ ցուցանիշը կազմել Է 201,1: Նախօրյակին այն հասել Էր 191,5 մեծությանը, անցյալ շաբաթ՝ 154,8-ի: Նախորդ առավելագույնն արձանագրվել Է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին: Այն ժամանակ 100 հազար բնակչին բաժին Էր ընկել ախտահարման 197,6 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում