Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սկսում ենք նախապատրաստվել 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը. Արայիկ Հարությունյան

Սկսում ենք նախապատրաստվել 2027 թվականի ծանրամարտի աշխարհի 
առաջնությանը. Արայիկ 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն արդեն սկսել է նախապատրաստվել 2027 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Առաջին դեպքն է, որ Օլիմպիական խաղերի մարզաձև համարվող սպորտաձևից մենք կհյուրընկալենք աշխարհի առաջնությունը: Այդ իրավունքը շնորհվել է Հայաստանի Հանրապետությանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ: Մենք պատմություն ունենք նմանատիպ մեծ իրադարձությունների անցկացման` բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, սամբոյի աշխարհի առաջնությունը: Օրեր առաջ Հայաստանում ավարտվեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերը: Մենք ուզում ենք շարունակել այս ավանդույթը, որը լուրջ ազդեցություն ունի մեր մարզական ու տնտեսության ոլորտների զարգացման վրա»,-ասաց նա:

Հարությունյանը վերհիշեց 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմի բոլոր քաշային կարգերում նվաճած 10 մեդալները՝ հույս հայտնելով, որ նմանատիպ երևույթները շարունակական կլինեն:

«Մենք հիմա արդեն սկսում ենք նախապատրաստվել 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը: Մեր գործընկերներին առաջարկել ենք առնվազն 2023 թվականի Եվրոպայի երևանյան առաջնության կազմակերպում և ավելին: Միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցության լավ փորձ ունենք»,-ասաց Հարությունյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am