Grand Swiss-ում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Գաբրիել Սարգսյանը
13:14, 8 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Grand Swiss միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, ով 11 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6,5-ական միավոր հավաքեցին Լևոն Արոնյանը, Մանուէլ Պետրոսյանը:
Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը 28-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը` 37-րդը:
Տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան, իսկ կանանց մրցաշարում լավագույն արդյունք գրանցեց Չինաստանից Լեյ Տինգջեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում