Հովհաննես Նազարյանը միացել է ֆուտբոլի ազգային թիմին
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր համալրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Երևանի «Արարատի» պաշտպան Հովհաննես Նազարյանը կմիանա ազգային հավաքականին և կնախապատրաստվի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ հանդիպումներին:
Նոյեմբերի 8-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ: Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։
Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան այսօրվա ընթացքում։
Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան նոյեմբերի 9-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում