Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի խորհրդարանում ցուցադրվել են շուշեցի հայազգի ճարտարապետների գործերը

Հայաստանի խորհրդարանում ցուցադրվել են շուշեցի հայազգի ճարտարապետների 
գործերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում կազմակերպվել է շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովից հայտնում են, որ ցուցադրությունը կազմակերպվել է նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի  ներկայացուցիչներ:

Նշվում է, որ ներկայացված պատկերները փաստում են՝ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք եւ վերածվել  Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:

Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշել է, որ հայկական ճարտարապետությանը զուգահեռ տեսնում ենք վանդալիզմի դրսևորում, ոչնչացվում են հայկական պատմամշակութային օջախներ:

«Այդ քայլերի մեր հակաքայլը ձեր մայրաքաղաքում կանգնած այն շենքերն են, որոնք հեղինակել են հենց նույն շուշեցի ճարտարապետները»,- իր խոսքում ասել է  պատգամավորը:

Ցուցադրությանը ծանոթացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ հայ ճարտարապետների ջանքերով ստեղծվել է ադրբեջանական ճարտարապետական ոճը, որը մինչ այդ գոյություն չի ունեցել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am