Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանը ներկայացնող մրցավարները և տեսուչները նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

Հայաստանը ներկայացնող մրցավարները և տեսուչները նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն:  Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը  կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Սան Մարինո - Իսրայել հանդիպումը:

 ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Ռուսաստան-Կիպրոս հանդիպման մրցավարների տեսուչ:

 ՀՖՖ մրցավարների տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 12-ին կայանալիք Շվեյցարիա - Մոլդովա հանդիպման մրցավարների տեսուչ:

 Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Լիխտենշտեյն - Բելառուս հանդիպումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am