Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ կառույցների հետ ԼՂ-ում աճյունների որոնումները վերսկսելու համար

ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ կառույցների հետ ԼՂ-ում աճյունների որոնումները 
վերսկսելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը գրավյալ տարածքներում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ բանակցում է բոլոր շահագրգիռ կառույցների հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԻՊԾ-ն:

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից  զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ անցած շաբաթ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ: 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում՝ նաև քաղաքացիական անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am