Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները կարևորել են «3+3» ձևաչափի գործարկումը

Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները կարևորել են  «3+3» ձևաչափի 
գործարկումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում  նոյեմբերի 15-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունները և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը: Ընդգծվել է  Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Թուրքիա, Իրան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am